Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Սթրեսը բարելավում է ուղեղի աշխատանքը. գիտնականներ

Սթրեսը բարելավում է ուղեղի աշխատանքը. գիտնականներ

Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ գործընկերների հետ խնդիրների պատճառով կամ քննությունների նախօրեին առաջացած սթրեսն օգտակար է ուղեղի համար: 

 

Կալիֆոռնիայի համալսարանի ուսումնասիրողների խումբն իր առջև խնդիր է դրել պարզել, թե արդյո՞ք անհանգստության ուժեղ նոպաները կարող են օրգանիզմի համար օգտակար լինել: 

 

Գիտնականները փորձերի համար լաբորատոր առնետներ են օգտագործել: Փորձերից առաջ նրանք ստուգել են կենդանիների հիշողությունը և զգոնությունը: 

 

Արդյունքները ստանալուց հետո առնետներին վանդակների մեջ են դրել և որոշ փորձությունների ենթարկել: Փորձություններից անմիջապես հետո կենդանիների ուղեղի աշխատանքը գրեթե չի փոխվել, սակայն երբ երկու շաբաթ անց սթրես ապրած կենդանիները լրացուցիչ թեստեր են հանձնել, պարզվել է, որ նրանց ուղեղի աշխատանքը բարելավվել է: 

 

Այնպես որ սթրեսի չափավոր քանակը բարելավում է զգոնությունը, ինչպես նաև՝ հիշողությունը, տեղեկատվությունը պահպանելու և վերլուծական կարողությունները։

 

Ամերիկացի գիտնակններն իրենց աշխատանքի արդյունքները հրապարակել են eLife ամսագրում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ